Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ինչու Ադիբեկյանը չի ուզում Անուշին

Ինչու Ադիբեկյանը չի ուզում Անուշին
15.11.2012 | 10:43

Օ-լյա. Ծառուկյանից երբեմնի Սուտիբեկյան անվանակոչված Ադիբեկյանը խոշոր պլանով պաշտպանում է այլևս պատվիրատուի «մոշչնի» շահերը, զի լավ է հասկանում, որ Անուշ Սեդրակյանի առաջադրվելու դեպքում իշխանությունն ու ընդդիմությունը, և հատկապես պատվիրատու «ԹԱԳԱՎՈՐ ԱԽՊԵՐ» Ծառուկյանը հայտնվելու են այդ կնոջ զենիթային և հակաօդային հարվածների ներքո, նա ասելու է բաներ, ընդ որում քաղաքական և քաղաքագիտական լեզվով, որին Ծառուկյանը հակահարված տալու մեծ շանսեր չի ունենալու.... առյուծներին էլ «հյուր» ուղարկել չի կարողանալու ոչ այն պատճառով, որ Անուշն ինքն է իրեն գցելու Դեբեդը, այլ որ անձեռնամխելի է լինելու, առյուծներն էլ նրան մոտ չեն գալու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ